Հունաստանը քննադատում է Գերմանիային` Թուրքիայի դեմ պատժամիջոցներին չհամաձայնելու համար
Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը կոչ է արել Գերմանիային՝ կատարել իր ղեկավար դերը Եվրամիության երկրներում և սատարել Աթենքի՝ Թուրքիային զենքի էմբարգոյի կոչին։ Այս մասին գրում է Ahval News-ը։
Դենդիասը կոչ է արել Եվրամիության ղեկավարներին հստակ հաղորդագրություն ուղարկել Թուրքիային դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
«Գերմանիան պետք է հասկանա հարձակողական զենքի տրամադրման հսկայական հակասությունը երկրին, որը սպառնում է ԵՄ անդամ երկու եկրների խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Դենդիասը:
Դենդիասը հայտարարել է, որ եթե ԵՄ առաջնորդները չկարողանան քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ, ինչպես դա արեցին հոկտեմբերին կայացած գագաթնաժողովում, բոլոր երկրներին ուղերձը կլինի այն, որ «յուրաքանչյուրը, որ կամայականորեն է գործում և խախտում է միջազգային իրավունքը, յուրաքանչյուրը, որ շանտաժի է ենթարկում, օրվա վերջում մնում է անպատիժ, կամ վատագույն դեպքում, նույնիսկ պարգևատրվում է»։
Հունաստանը կոչ է անում Թուրքիայի նկատմամբ ռազմական միջազգային էմբարգո սահմանել և դադարեցնել Եվրամիության մաքսային միության գործարքը Թուրքիայի հետ՝ «շարունակական սադրանքների» պատճառով:
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ գագաթնաժողովից օրեր առաջ Թուրքիան հետ է կանչել իր հետազոտական նավը՝ Oruç Reis-ը, Հունաստանի կղզիների մոտակայքում վիճելի տարածքներից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա