Հրանտ Թոխատյան. Այսօր նամակ կհանձնենք Ֆրանսիայի դեսպանատուն
Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի անվան հրապարակն այս պահին բազմամարդ է։
Այստեղ են մտավորականներ, դերասաններ, երգիչներ, լրագրողներ, քաղաքացիներ՝ իրենց ձայնը բարձրացնելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի, անհայտ կորածներին գտնելու, զոհվածների մարմինները ընտանիքներին վերադարձնելու շուրջ շտապ քայլեր ձեռնարկելու կարևորության մասին։
Մտավորականների հավաքի նախաձեռնող խմբի անդամներից դերասան Հրանտ Թոխատյանն ասաց, այսօր պատրաստվում են նամակ հանձնել Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիայի դեսպանատանը՝ խնդրելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կատարելու ստանձնած պարտավորությունները։
Երեկ նրանք երթով շարժվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատուն։
«Մենք նամակը գրում ենք բոլոր այն մարդկանց անունից, որոնք այս պահին այստեղ են կամ աջակցում են մեր նախաձեռնությունը։ Բոլոր երկրների դեսապանտներին ուղղված խնդրանքը մեկն է՝ ճնշել Ադրբեջանին, որպեսզի վերադարձնի հայ ռազմագերիներին, թույլ տա դուրս բերել զոհվածների մարմինները»,- ասաց Հրանտ Թոխատյանը։
Նրա խոսքով, իրենք կոչ են արել այլ երկրներում ապրող հայերին ևս այս խնդրով ակցիաներ իրականացնել ու նամակներ հղել իրենց երկրների կառավարություններին, միջազգային կազմակերպությունների գրասենյակներին, իսկ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում են իրենց նամակների պատասխան ու արձագանք։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց միաբանության երթը՝ դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
- Քաղտեխնոլոգ. Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ նստած է աթոռին, ուրեմն մենք չունեն 90-ականների ժողովուրդը, զինվորականը, մտավորականը
- Մհեր Մկրտչյան. Նիկոլ Փաշինյանը վտանգ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան