Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական շատ մեծ առաջընթաց կա. ՊՆ
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական շատ մեծ առաջընթաց կա։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, առաջիկա 2-3 օրվա ընթացքում Ջալալ Հարությունյանը դուրս կգրվի հիվանդանոցից և բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում։
«Որոշակի բուժման կուրս կա, որ պետք է անցնի և ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Գևորգ Ալթունյանը:
Հիշեցնենք, որ Ջ. Հարությունյանը վիրավորում էր ստացել մարտական դիրքում։ Հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով. ՊՆ խոսնակ
- ԱՀ նախագահը շնորհավորել է Ջալալ Հարությունյանի ծննդյան օրը
- ՊՆ ներկայացուցիչ. Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է
- Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
- Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Վահրամ Պողոսյան
- Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
- Արցախի նախագահն անձամբ է Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները
- Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան