ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը տևեց 3 րոպե
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տևեց ընդամենը երեք րոպե։
Նիստի ընթացքում պետք է քննարկվեր երկու հարց, երկուսն էլ՝ Կառավարության կողմից առաջադրված։
Սակայն օրակարգային նախագծերի հեղինակներն առաջարկել էին «ԱԺ Կանոնակարգ» օրենքի համապատասխան դրույթների համաձայն՝ հետաձգել հարցի քննարկումը, քանի որ իրենք չէին կարող ներկայանալ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քանի որ հարցի հիմնական զեկուցողները չեն ներկայացել, նիստը չի կայանա։
«Եթե քննարկումը հետաձգելուց հետո երկամսյա ժամկետում հիմնական զեկուցողը հանձնաժողովի նախագահին գրավոր դիմումով չի ներկայանում, ապա հարցը շրջանառումից հանվում է։ Նշեմ նաև, որ հարցի քննարկումը երկամսյա ժամկետից հետո կարող է հետաձգվել ընդամենը մեկ անգամ»,- ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին