Ես միշտ էլ հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին. Վահան Քերոբյան
«Առաջարկն ընդունել եմ, որովհետև ուզում եմ ծառայել իմ ազգին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է համաձայնել դառնալ ՀՀ էկոնոմիկայի նախարար այն դեպքում, երբ դժգոհում էր բանակի մարտունակության մասին տարածվող «կեղծ» լուրերից, որոնք նաև տարածվում էին վարչապետի կողմից։
Հարցին՝ այսինքն ինքը հիմա հավատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Ես իրեն միշտ էլ հավատացել եմ»:
Մեկ այլ հարցի, թե ինքն այժմ բանակի հետ կապված այլ մտահոգություններ չունի՞, էկոնոմիկայի նորանշանակ նախարարը պատասխանեց.
«Ես բանակի հետ կապված ունեմ շատ մեծ մտահոգություններ, դրա համար էլ այստեղ եմ, որ զարգացման տնտեսությունը և զարգացնենք բանակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին