Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել․Տ․Աբրահամյան
Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչականի աշխատակիցներ, սա ներքաղաքական պայքար չի, սա աթոռակռիվ չի, սա հայրենազրկված մարդկանց պայքար է։
Եթե այս պարզ ճշմարտությունը չե՞ք գիտակցում՝ եկեք մանրամասն բացատրեմ, եթե գիտակցաբար եք անում, ուրեմն իմացեք, որ բոլոր առումներով պատասխան եք տալու Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցանքների համար։
Ու հիշեք, որ մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու։
Եթե շարունակելու եք համալրել նրանց շարքերը, ապա պատրաստ եղեք հավասարապես կրելու պատասխանատվությունը, որը որ վաղ թե ուշ կրելու է Նիկոլ Փաշինյանը»,-գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հող ծախող, դավաճան, անիծում ենք քո յոթ պորտով։ Ես ամաչում եմ, ամաչում» (լրացվում է)
- Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլը չի որ իրավունք ունի փողոց փակել․ Ռ․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին