Տիգրան Աբրահամյան. Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրը հրատապ լուծումներ է ենթադրում
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրն այն չբանակցված հարցերից է, որը հրատապ լուծումներ է ենթադրում։
Առայսօր դրա անվտանգություն ամբողջովին ապավովված չէ, իսկ մեկ օր հետո, երբ Քաշաթաղի շրջանը (Լաչին) ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, ապա դրա վտանգավորության աստիճանն առավել մեծ կլինի։
Այս օրերին, այդ ճանապարհին, ադրբեջանցիները տարբեր բնույթի սադրանքների են գնում, որովհետև նույն ճանապարհով՝ Լիսագոր-Շուշի հատվածում, կարող ես հանդիպել ինչպես ԱԶԵ համարներով մեքենաների, այնպես էլ՝ մայրուղով ձիով կամ ոտքով ճեմող ադրբեջանցիների։
Վերջիններս տարբեր շարժումներով ոչ միայն սպառնում են մայրուղով անցնող մեր հայրենակիցների, այլ հնարավոր բոլոր միջոցներով տեխնիկական խնդիրներ առաջացնում։
Սա լուրջ խնդիր է, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը ժամանակին չի բանակցել և այսօր էլ, այս թեմայի հետ կապված լուրջ քննարկումներ չկան։
Քաշաթաղի ամբողջական հանձնումը էականորեն մեծացնելու է այս խնդիրը, հատկապես որ ճանապարհի տարբեր հատվածներում գտնվող համայնքների ճակատագիրը անորոշ է»։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի կարգավիճակը դեռ որոշված չէ. Պեգով
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
- Բերձոր. Անտերություն ու տագնապ
- «Բերձորը տալի՞ս ենք, թե՞ չէ». Քաղաքի բնակիչներն ակնկալում են պաշտոնատար անձանց հստակ պատասխան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին