Գիտնականները նախազգուշացրել են անդառնալի կլիմայական աղետի մասին
Վերջին քսան տարիների ընթացքում Կենտրոնական Ասիայում ջերմային անոմալիաների մասշտաբներն աճում են։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասվում է Science գիտական ամսագրում հրապարակված Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի կլիմայագետների միջազգային խմբի կողմից կատարված ուսումնասիրության մեջ:
Մոնղոլական չոր սարահարթը գլոբալ տաքացման պատճառով վերածվում է ամայի անապատի, ինչպիսին տարածված է Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում:
Մարդու գործունեությունը, ինչպես ասվում է հոդվածում, փոխում է կլիման, ինչը ազդում է Ասիայի կենտրոնական շրջանի էկոլոգիական համակարգի վրա: Սա ապագայի համար անհանգստացնող հետևանքներ ունի:
Գիտնականներն օգտագործել են ծառերի տարեկան օղակների տվյալները: Այսպիսով, նրանք կարողացել են հետևել ջերմային ալիքների տեսքին, ինչպես նաև տվյալներ ստանալ հողի խոնավության վերաբերյալ: Նրանց խոսքով, վերջին տարիներին ռեկորդային բարձր ջերմաստիճանն ու երաշտներն աննախադեպ են դարձել ավելի քան 260 տարվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին