Մեկ օրում գրեթե 1,7 հազար արցախցի է վերադարձել հայրենիք. ՌԴ ՊՆ
Մեկ օրում գրեթե 1,7 հազար փախստական խաղաղապահների օգնությամբ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության, երկուշաբթի լրագրողներին այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա հայտնել է, որ 23 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Իգոր Կոնաշենկովի խոսքով, ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Երեկ Հայաստանի տարածքից ՌԴ խաղաղապահների օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1699 մարդ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից ի վեր 25,213 փախստական վերադարձել է նախկին բնակության վայրեր»,- հայտնել է ռուս գեներալը:
Նրա խոսքով, ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում իրականացվել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան և Զորգե փողոցի ինժեներական հետախուզական աշխատանքները և ականազերծումը: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման արդյունքում մաքրվել է 29.07 հա տարածք, 9,7 կմ ճանապարհ, 108 բնակելի շենք և 3 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 968 պայթուցիկ առարկա:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 14-ից Հայաստանից ԼՂ է վերադարձել 23 514 փախստական
- Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել էին 104 պայթուցիկ զինամթերք. ՌԴ ՊՆ
- Ստեփանակերտի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան