Տղան, որն իր դաշնամուրը փոխեց զենքի հետ․ BBC-ն անհետ կորած Սողոմոնի մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է, բայց որոշ ընտանիքներ դեռ սպասում են իրենց անհայտ կորած հարազատների մասին լուրերին: Դիակները դեռ հաշվարկվում և հայտնաբերվում են, և անհայտ կորածների հետ պատահածի մասին հստակ տեղեկություններ չկան:
Այս մասին գրում է BBC-ն ու ներկայացնում 22 տարեկան Սողոմոնի պատմությունը, որ կռվում էր հայկական ճակատում Ադրբեջանի դեմ:
«Վերջին անգամ ընտանիքը նրա հետ կապ է ունեցել հոկտեմբերի 1-ին:
Նա զինվոր էր, բայց նաև նկարիչ և տաղանդավոր դաշնակահար։
Նրա հայրն ու քույրն ասում են՝ չեն կարող հույսը կտրել, որ նա կվերադառնա»,- գրում է BBC-ն:
Սողոմոնն արդեն ավարտում էր երաժշտական դպրոցը, սակայն պետք է միանար բանակին։
Որդու հետ կապը կորցնելուց հետո հայրը՝ Կամսարը գնացել է այն քաղաք, որտեղ որդու զորամասն էր տեղակայված, սակայն հրամանատարները նրան շփոթեցնող տեղեկություններ են տվել։
Քույրը պատմում է, որ գլխավոր հրամանատարը ասել է՝ տղան մահացել է, իսկ մյուսն ասել, որ չի կարող այդպես լինել, քանի որ հաջորդ օրն իրենք միասին են եղել։
«Ես հույսով սպասում եմ, որ Սողոմոնը պետք է գա։ Չէի կարողանա գործել, եթե հույս չունենայի»,-ասում է հայրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան