ԵԽ Նախարարների կոմիտեն քննարկելու է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», «Սարգսյան ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարումը
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն դեկտեմբերի 1-ից 3-ը հանդիպումներ կանցկացնի, որոնցում քննարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների և որոշումների կատարումն անդամ երկրների կողմից։
Նախարարների կոմիտեի օրակարգում է, ի թիվս այլ գործերի, «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի», «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները։
Հիշեցնենք, որ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականների, ովքեր, ինչպես նշում է ՄԻԵԴ-ը, չեն կարողացել վերադառնալ Լաչինում գտնվող իրենց սեփականությունները, որտեղից ստիպված են եղել փախչել 1992թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը գտել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պահպանում), 8-րդ հոդվածի (սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։
Երկրորդ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», գործը վերաբերում է հայ փախստականին, ով ստիպված է եղել հեռանալ Ադրբեջանի Շահումյանի շրջանում գտնվող իր սեփականությունից 1992թ․-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ու նրան մշտապես մերժել են իր գյուղ վերադառնալու ու իր սեփականությունն օգտագործելու իրավունքը։ Այս գործով ևս ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-ին, 8-րդ և 13-րդ հոդվածքների խախտում։
Հանդիպման ընթացքում Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումները կհրապարակվեն դեկտեմբերի 4-ին:
Լեռնային Ղարաբաղում պատերազմից ու իրավիճակի փոփոխությունից հետո, թե ինչպիսի որոշումներ կարող են կայացվել Նախարարների կոմիտեի կողմից, մնում է սպասել։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են կատարման շահագրգիռ պետությունների կողմից: Նախարարների կոմիտեն վերահսկում է վճիռների կատարումը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը հրապարակեց «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով փոխհատուցման չափերը
- ԵԽ-ն հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ որոշումները
- Էմիլ Բաբայան. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ
- ԵԽ նախարարների կոմիտեն հետաձգել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների քննարկումը
- ՄԻԵԴ-ում Չիրագովի և Սարգսյանի գործերը համարվում են առաջնորդող գործեր. Ալվինա Գյուլումյան
- «Հայ փախստականներն ունեն առնվազն հավասար հնարավորություններ». Չիրագովի գործի մասին
- ՄԻԵԴ-ում կայացավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա