Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլը չի որ իրավունք ունի փողոց փակել․ Ռ․ Մելիքյան
«Ադրբեջանի դրոշը փակցրեց ձեր վրա, ոչ թե ՀՀ-ի»,- տեսնելով ոստիկանների անհամաչափ գործողությունները՝ ցուցարարների նկատմամբ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
««Ադրբեջանի» ոստիկանությունը թույլ չի տալիս քաղաքացիների իրացնի իրենց իրավունքը։ Ադրբեջանի հանրապետության ոտիկաններ, ոչ թե Հայաստանի հանրապետության։ Քաղաքացիները իրավունք ունեն փողոց փակելու։ Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլը չի, որ իրավունք ունի փողոց փակել, արժանապատիվ քաղաքացիները նույնպես ունեն։ Փողոց փակելը դա բողոքի ակցիա է և քաղաքացիների իրավունքն է որոշել,թե խաղաղ ակցիան ինչպես են իրականացնելու։ Փողոց փակելը անօրինակ չէ, անօրինակ է երկար ժամանակ փակելը»»,- վրդովված ավելացրեց իրավապաշտպանը։
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին, որոնք անհնազանդության ակցիա էին իրականացնում Երևանի կենտրոնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա