Վանեցյան. Կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու
«Հայաստանում հիմա իրերի դրությունն այնպիսին է, որ դուրս լինելով զուտ ներկուսակցական շահերի պրիզմայով քաղաքական պայքարից, ես կարծում եմ, որ մենք նույնիսկ կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ է հրապարակում հավաքված քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուն և ի՞նչ օրակարգ պետք է որդեգրվի։
Շարունակելով միտքը՝ ընդդիմադիր գործիչը նշել է, որ մի քանի թեկնածուի առկայությունը բերում է հնարավորություն՝ ընտրելու այն լավագույնին, ով ունակ է ազգային համախմբմամբ ուղղել երկրի կռացած մեջքն ու կայուն հիմքեր դնել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։
«Հավատացեք, մեր երկրի ճակատագրով մտահոգ ու բանիմաց մարդկանց կադրային բազան բավական ներկայացուցչական է, այդ միայն Նիկոլ Փաշինյանն է, ով իր անձի պաշտամունքից կուրացած չի տեսնում ուրիշ որևէ բան»,-ասել է նա։
Հարցին, թե կա՞ հնարավարություն, որ վարչապետի միասնական թեկնածու լինի Ա. Վանեցյանը, վերջինը պատասխանել է.
«Իմ կարծիքով՝ ժամանակավոր կառավարությունը պետք է լինի կոնսենսուսային և կազմված լինի պրոֆեսիոնալներից։ Հատկապես վարչապետի պաշտոնում անձամբ ես տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի։ Ես այդպիսի գործիչների տեսնում եմ, բայց անուններ տալ չեմ ուզում, քանի որ այսօր օրակարգում միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Բավական է միայն հետևել Ալիևի՝ Փաշինյանի հասցեին արած հայտարարություններին, որ պատկերացնենք, թե ինչպիսի մեկնարկային կետում կարող է նա լինել
- Վանեցյան. Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքը գերիների հարցը լուծել չի կարողանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին