Ֆրանսիայի ներկայացուցիչը հաղթել է Մանկական Եվրատեսիլում
Ֆրանսիան ներկայացնող 11-ամյա Վալենտինան հաղթել է «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի մրցույթում՝ իր երկրին տալով առաջին իսկ հաղթանակը: Վալենտինան ապշեցրել է հանդիսատեսին «J'imagine» (Պատկերացնում եմ) երգի անհավանական կատարմամբ՝ ստանալով 200 միավոր։
Ֆրանսիան առաջին անգամ մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին 2004 թվականին, այնուհետ մրցույթին վերադարձել է 2018 թվականին:
Վալենտինան, որի կուռքը Արիանե Գրանդեն է, ասել է, որ իր երգը սիրված քնարերգություն է․ «Ճիշտ է՝ միշտ չէ, որ ուրախ է մեր սրտերում, դա մի քիչ նման է կռվի: Իսկ դու՞: Վաղն ի՞նչ ես անում: Պատկերացրու ինձ հետ, քանի որ այն արտացոլում է իրականությունը. կյանքը միշտ չէ, որ հեշտ է և զվարճալի, բայց վերջում ունի ամուր հուսադրող ուղերձ՝ միասին ավելի պայծառ ապագայի պատկերացումն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները