Իմքայլական պատգամավորի տան մոտ ակցիա անող քաղաքացիներին վնասվածքներ են հասցրել
«Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ահազանգում է.
«Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»։
Հարակից հրապարակումներ`
- «Մխիթար, դավաճան». Ակցիա Հայրապետյանի դեմ
- «Նիկոլ, Դավաճան»-ը՝ աղբամանի, պատերի վրա, ոտքերի տակ
- «ԴԱՎԱՃԱՆ» գրություններ՝ իմքայլական պատգամավորների մեքենաների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան