Դեկտեմբերի 7-ից Երևանի դպրոցների 5-12-րդ դասարաններում կվերսկսվի առկա ուսուցումը
Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Հեռավար ուսուցման դեպքում Արցախի դպրոցականների անվճար ինտերնետի համար բանակցություններ են ընթանում
- Բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման