Քաղաքական 13:12 30/11/2020 Հայաստան

Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ինչ է ասում՝ գերիներին տալի՞ս է, չի՞ տալիս..., քանի՞ գերի կա. Մարուքյան

«Մեզ պետք է լեգիտիմ, չպարտված բանակցող, որը կկարողանա խնդիրները բարձրաձայնել, բայց, կարծում եմ, գերիների վերադարձը չի կարելի կապել իշխանափոխության հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ պատգամավորի, գերիների վերադարձի գործում մեծ դեր ունի ՌԴ-ն, քանի որ վերջինիս միջնորդությամբ է եղել հայտարարության ստորագրումը, և այս պահին հենց ՌԴ-ն է հետևում, թե որ կետը որ պահին կիրականացվի.

«Ռուսական զորքն է հետևում ժամկետներին, հայ և ադրբեջանական զորքերի տեղակայմանը, և ես պահանջով դիմել եմ ՌԴ նախագահին, որ գերիների հարցին ևս անդրադարձ լինի։ Մենք լուրեր ունեինք, որ հաղթական շքերթի ժամանակ Ադրբեջանը կարող է մեր գերիներին և մեզնից վերցված տեխնիկան ցուցադրել, ուստի ես ներկայացրել եմ նաև, որ գերիների ցուցադրումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով։ Իսկ Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիայի կողմ։ ՄԱԿ-ից և ԿԽՄԿ-ից արդեն որոշակի ուղերձներ են գնացել Ադրբեջան, որ իրենք իրավունք չունեն գերիներին ցուցադրելու»,- ներկայացրեց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանի խոսքով, իրենք դիմել են նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, և պահանջել, որ վերջինս չպլանավորված այց իրականացնի ադրբեջանական բանտեր. դա կօգնի  տեղեկություն ստանալ բանտերում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին, ինչպես նաև փրկել նրանց կյանքերը։ Բացի այդ, պատգամավորի խոսքով, այդ չպլանավորված այցի արդյունքում պարզ կդառնա՝ քանի հայ գերի կա ադրբեջանական բանտերում.

«Ամենօրյա ռեժիմով նաև այլ քայլեր ենք անում. օրինակ, առաջարկել ենք, որ եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպեսզի ադրբեջանական ներկայացուցիչը ռուս ներկայացուցչի հետ կարողանա գալ մեր բանտեր և տեսնել՝ իրենց գերիները ոնց են, իսկ հայ ներկայացուցիչը ռուս ներկայացուցչի ուղեկցությամբ կարողանա գնալ արբեջանական բանտեր և տեսնել՝ գերիներն ուր են, ոնց են, քանիսն են»։

Դիտարկմանը, որ եթե տարածքները հանձնելու վերաբերյալ հստակ ամսաթվեր են նշվում, ապա գերիների փոխանակման առումով որևէ հստակ ամսաթիվ չկա ստորագրված հայտարարությունում,  Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ դա բացթողում է։

«Բայց դա չի նշանակում, որ կարելի է ռազմագերիներին անորոշ ժամանակով պահել։ Վերջին հաշվով փոխանակման կետը կա, հիմա դա պետք է իրացնել։ Մենք ՌԴ-ից պահանջում ենք, որ որպես այս հայտարարության երաշխավոր, նա պահանջի գերիների փոխանակման իրականացում։ Կարծում եմ՝ այդ առումով քայլեր արվելու են»,- շեշտեց նա։

Հարցին, թե արդյոք Կառավարության քայլերը բավարար են, հաշվի առնելով հանգամանքը, որ անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողները շարունակում են ակցիաները, ընդդիմադիր պատգամավորը պատախանեց՝ Կառավարությունն այսօր էլ կարող է քայլեր անել.

«Բայց ես չեմ տեսնում՝ այդ քայլերն իրականացվում են, թե՝ ոչ, քանի որ այդ մասով հրապարակային որևէ բան չկա, և մեր զինվորների հարազատներն ուղղակի անորոշությունից գժվում են, չգիտեն՝ ինչ անել, դրա համար գնում են Կառավարության մոտ, հետո ՌԴ դեսպանատուն, հետո՝ ԿԽՄԿ..., դա պարզ է։ Քանի որ այդ մարդկանց անորոշության մեջ են պահում և չեն ասում՝ ինչ քայլեր են ձեռնարկվում, մարդիկ այդ վիճակից դուրս չեն գալու։ Հայկական կողմն իր ստանձնած պարտավորությունները ճշգրիտ կատարում է, հիմա մնում է մյուս կողմից նույն քայլը սպասել։ Մենք նաև չգիտենք՝ Ադրբեջանն ինչ է ասում՝ գերիներին տալի՞ս է, չի՞ տալիս, տասը օրի՞ց է տալիս, քանի՞ գերի կա...։ Այս առումով արագ քայլեր են պետք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}