Կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին քաջալերում է աջակցել նոր սահմանափակումներին՝ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը մեղմացնելու համար, նախքան կորոնավիրուսի պատվաստանյութի հաստատումը և տարածումը:
Նոր միջոցառումները երկրի 99% -ը կդնեն սահմանափակման երկու ամենաբարձր մակարդակի տակ: Երբ գործող կանոններն ավարտվեն երեքշաբթի օրը, նոր սահմանափակումները կմտնեն ուժի մեջ և կտևեն մոտ մեկ ամիս:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ջոնսոնի սեփական Պահպանողական կուսակցության անդամներից շատերը դեմ են նոր սահմանափակումներին: Շաբաթ օրը Լոնդոնի ոստիկանությունը ցրել է սահմանափակումների և պատվաստանյութերի դեմ ցույցերը՝ ձերբակալելով ավելի քան 150 մարդու:
Կառավարությունը հույս ունի, որ պատվաստանյութը, որի առաջին դեղաչափերը կարող են լինել բրիտանական հիվանդանոցներում մինչև դեկտեմբերի 7-ը և զանգվածային թեստավորումը կարող են վերջ դնել սահմանափակումների անհրաժեշտությանը: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան Եվրոպայում գրանցել է COVID-19 ամենավատ բռնկումը՝ վիրուսով պայմանավորված ավելի քան 57,000 մահվան դեպքերով:
Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պետք է քվեարկի Ջոնսոնի նոր սահմանափակումները:
Հարավային Կորեան կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում թերևս ամենահաջողակներից է, սակայն դեպքերի վերջին ալիքի հետևանքով երկրում արգելվել են տարեվերջյան երեկույթները, ինչպես նաև երգեցողության և փողային գործիքներ նվագելու դասերը: Հարավային Կորեան փակում է նաև սաունաները, գոլորշու սենյակները և որոշ սրճարաններ:
ԱՄՆ-ում նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը երեք նոր անդամներ նշանակեց COVID-19-ի իր թիմում:
Բայդենը նշանակեց Ջեյն Հոփքինսին, Ջիլ Ջիմին և Դեյվիդ Մայքլսին: Հոփքինսը գրանցված բուժքույր է, ով մասնագիտացված է հոգեկան առողջության ոլորտում, Ջիմը Նավահո բնիկ ցեղի տոհմի առողջապահության ներկայացուցիչն է, Մայքլսը համաճարակաբան է:
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, աշխարհում կա կորոնավիրուսով վարակման ավելի քան 63 միլիոն դեպք: Գրեթե 1,5 միլիոն մարդ ամբողջ աշխարհում մահացել է վիրուսից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա