Մտավորականներն այսօր նամակ փոխանցեցին Ֆրանսիայի դեսպանատուն
Շարլ Ազնավուրի անվան հրապարակից երթով այսօր բազմաթիվ մտավորականներ, դերասաններ, երգիչներ, քաղաքացիներ երթ իրականացրեցին դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղակայված Ֆրանսիայի դեսպանատան շենք։ Այստեղ նրանք դեսպանատան ներկայացուցչին հանձնեցին նամակ։
Նամակը վերցրած դեսպանատան աշխատակիցը խոստացավ այն փոխանցել հասցեատիրոջը։
«Մենք ասացինք, ակնկալում ենք պատասխան նամակին ընթացք տալու։ Այսօրվա մեր անելիքը սա էր, շնորհակալություն մասնակցության համար»,- ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա նշեց, որ նամակների կրկնօրինակները փոխանցում են ՄԻՊ-ին ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին։
Երեկ նրանք նամակ էին հանձնել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, վաղը ժամը 13։00-ին նախատեսում են հավաք հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, նամակը հանձնելուց հետո կգնան նաև կառավարության շենք։
Այլ երկրներում ապրող հայերը Թոխատյանին փոխանցել են, որ նման նամակներ հանձնել են Իսպանիայի, Իտալիայի, Լիտվիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կառավարություններին։ Նա խնդրեց բոլորին նաև անձնական նամակներ հղել միջազգային կազմակերպություններին, որոնք որևէ առնչություն ունեն այդ խնդրի հետ։
«Մեծ աղմուկը կարծում եմ դրական արդյունք կբերի»,- ասաց Թոխատյանը։
Հիշեցնենք, որ այս միաբանության երթի նպատակն է աջակցել հայ զինվորների և զինծառայողների հարազատներին և մտավորականների, քաղաքացիների ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց միաբանության երթը՝ դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
- Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
- Քաղտեխնոլոգ. Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ նստած է աթոռին, ուրեմն մենք չունեն 90-ականների ժողովուրդը, զինվորականը, մտավորականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին