Քաղաքական 14:40 01/12/2020 Հայաստան

Արդյո՞ք արաբական մի երկրում ՀՀ-ին գումար է առաջարկվել՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար. Աղվան Վարդանյան

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը վեցամսյա լռությունից հետո որոշել է հանրությանը խորհելու առիթ տալ՝ հնչեցնելով «13 հարց և բացահայտում»։ Ասուլիսի մեկնարկին նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ողբերգական հետևանքների մասին բազմից խոսելու առիթ ունեցել է։ Այնուհետև քաղաքական գործիչը ներկայացրեց իրեն հետաքրքրող հարցերը։

«Առաջին՝ արդյո՞ք 2019 թվականին արաբական մի երկրում չեն հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին չի փոխանցել թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու։ Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ առաջարկ է, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվիր, քեզնից ընդամենը պահանջվում է սա փոխանցել ձեր երկրի ղեկավարին։

Եվ արդյո՞ք, երբ հայ պաշտոնյան երկրի ղեկավարին նույնքան բորբոքված ասել է՝ տես, թե այդ անասուններն ինչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարը չի ասել՝ դու հուզական մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»։

Երկրորդ հարցը, որ հնչեցրեց Աղվան Վարդանյանը, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի դեմ արված քայլերին։

«Արդյո՞ք ընտանեկան սուրճի սեղանի շուրջ Նիկոլին չեն ասել մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի։ Իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյո՞ք նրա կինը չի միջամտել՝ ասելով՝ ի՞նչ է եղել, թող մի 5000 հոգի էլ զոհվի, բա ուզում են հողերը պահել, չե՞ն  ուզում զոհվել»,- ներկայացրեց քաղաքական գործիչը։

Աղվան Վարդանյանին հետաքրքրող երրորդ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք 2019 թվականի առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը հերթական «հիստերիկ նոպայի» մեջ ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն և Արցախի ղեկավարությունն իմ դեմ դավադրություն են պատրաստում։

«Չորրորդ. արդյո՞ք 2019 թվականի երկրորդ կեսին, երբ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ Նիկոլը չի ցանկացել լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ չանի։

Հինգերորդ. հաշվե՞լ եք՝ վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին։ Երևի երեսո՞ւն։ Արդյո՞ք մինչև պատերազմը եթե երեք անգամ, առանց կուլիսային խաղերի, զանգեր, դեպքերը այլ զարգացում չէին ունենա։  Հիշեցում՝ մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին։ Մտածեք՝ ինչո՞ւ չի կարողացել»,- նշեց քաղաքական գործիչը։

Աղվան Վարդանյանի հնչեցրած վեցերորդ հարցում բարձրացվում է պատերազմի անսպասելի չլինելու հարցը, և այդ համատեքստում պաշտպանության նախարարի Հայաստանում չլինելու խնդիրը.

«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր։ Միայն ժամը և գլխավոր ուղղությունը հստակ չգիտեինք։ Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր և վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Ի՞նչ է, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում։ Ինչո՞ւ էր պատերազմից մեկ օր առաջ Հայաստանի ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալի Բալասանյանին, և եթե գար, կալանավորելու էին։ Ինչո՞ւ էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով։ Ինչո՞ւ արցախյան առաջին, ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից։

Յոթերորդ. այս ամենի ֆոնին, պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում, ի՞նչ էր անում վարչապետի կինն Արցախում։ Նա Գորիսում թաքնվեց միայն այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել։ Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության, ոգեշնչման կարի՞քն ունեին, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել գծված սցենարի»։

Հնչեցնելով ութերորդ հարցը՝ Աղվան Վարդանյանը նշեց՝ երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջուձախ շքանշաններ էր բաժանում, նվաստացնում էր Ալիևին, չէ՞ր մոտեցնում, արդյո՞ք, պատերազմը։ Նա հետաքրքրվեց՝ հիմա ո՞վ է ում նվաստացնում, ծաղրում, ստորացնում։ Արդյո՞ք որևէ մեկը կարող է հոդաբաշխ բացատրել՝ ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես  բառ հակադարձել Ալիևին։ Ինչի՞ց է վախենում։

«Իններորդ. արդյո՞ք ռազմական դրությամբ, խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չուներ։

Տասներորդ. 2020թ. մարտի սկզբին Նիկոլը այցելեց Վրաստան։ Արդյո՞ք միակ և անձնական խնդրանքը հարևան երկրի ղեկավարությունից, համարձակության համար բավական խմելուց հետո, եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը»,- ասաց նա։

Քաղաքական գործչի հնչեցրած տասնմեկերորդ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք պատերազմի առաջին օրերին ՀՀ-ի անունից, իբրև պաշտոնական բանակցող, Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր։

«Տասներկուերորդ. վերջին ելույթում Նիկոլը հպարտ քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք։ Մի վախեցեք ասում է ամենավերջին վախկոտը։ Նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է կառավարության առաջ, իր կեցավայրի շուրջ։ Իբրև իր վերջին հենարան՝ ինչ խաժամուժ է հավաքել կառավարական ամառանոցի տարածքում։

Եվ տասներեքերորդ. արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռ.Քոչարյանին դատարանը ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ  են նրան դուրս բերել ընկճախտից։ Արդյո՞ք նա այդպես ամբողջ գիշեր դողդողացել է նաև տարիներ առաջ Կոշի կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած։ Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջին խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում։ Եվ արդյո՞ք մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը չի հանգստացել։ Մի վախեցեք ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս։ Նախավարչապետական շրջանի վախկոտության բազմաթիվ դրվագներին չանդրադառնամ։ Եվ՝ փողի հանդեպ առանձնահատուկ սիրուն։ Արդյո՞ք սխալված կլինեմ, եթե ենթադրեմ, որ այս և այլ դրվագների տիրապետում են տարբեր երկրների համապատասխան մարմինները»,- ներկայացրեց Աղվան Վարդանյանը։

Ամփոփելով խոսքը՝ քաղաքական գործիչը նշեց՝ մի անգամ Նիկոլն ասել է՝ մեր ժողովրդին ես բոլորից լավ եմ ճանաչում։

«Եվ ճիշտ է, և սուտ։ Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի՝ առավելագույնը հինգ տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն է ինքը. անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի, սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր։ Այս տեսակը դեռ իշխանություն է Հայաստանում։ Այս տեսակը չի վերանալու։ Մեր խնդիրն է այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից։ Մեր խնդիրն է պետական-հանրային կյանքում այս տեսակի ազդեցությունը ետայսու բացառելը»,- եզրափակեց խոսքը Աղվան Վարդանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}