Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավեր, որքան սեփական գառաժի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փախնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Մենք, 20 սանտիմետրով ցանկապատը աջ-ձախ տանելու համար հարևանի հետ տարիներով չխոսացող ժողովուրդս,
Մենք, կիսվող տան բակի ամեն մի մետրի համար բարեկամներով տարիներ դատվող ժողովուրդս,
Մենք, ավտոտնակի դիմաց խալխի մեքենան կանգնացնելու համար համաշխարհային տուրուդմփոցի պատրաստ ժողովուրդս,
Մենք, մեր հողամաս մտնող հարեւանի ծառի ճյուղերը կտրել պահանջող ժողովուրդս,
Մենք, առաջ տրվող պատշգամբը տակի ու վերեւի հարեւաններից 10 սմ ավել սղցրած ժողովուրդս,
Մենք, ընդհանուր աստիճանավանդակի վրա երեխեքի հեծանիվներն ավելի լավ տեղ կայանելու համար ձայններս մինչեւ ՄԱԿ-ի ամբիոն հասցնելու պատրաստ ժողովուրդս,
Մենք, քաղաքապետարանի աչքից հեռու պարիսպը գիշերով կեսմետր առաջ դնող ժողովուրդս,
Մենք, անձնական տարածքի համար դիմացինի կոկորդը կրծելու պատրաստ, սեփական օջախի «մանյակ» ժողովուդս...
Բա այն կորուսյալ 10 000 ք կմ տարածքը, մեր հարազատների արյամբ ու քրտինքիվ շաղախված, մերը չէ՞ր, մեր օջախը չէ՞, մեր հողը չէ՞ր։
Բա հողամասից, տնից, տեղից ու ամեն ինչից զրկված մարդիկ մերը չե՞ն։
Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավեր, որքան սեփական գառաժի»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում
- Իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերացավ հակաթուրքական դիսկուրսը. Աշոտյան
- Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի. Արմեն Աշոտյան
- Աշոտյան. Մենք պիտի սովորենք ապրել ցավով, ստեղծարար ցավով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին