«Երկիր Մեդիա»-ն մեղադրում է ոստիկանությանը օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հեռուստաընկերութան օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ:
Yerkir.am-ից տեղեկանում ենք, որ ոստիկաններն օպերատորին տեսանկարահանող սարքի հետ միասին ակցիայի մասնակիցների հետ նստեցրել են ոստիկանական մեքենան, այնուհետև բաց թողել մեքենայից:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միջադեպի հետևանքով կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը:
Դեկտեմբերի 1-ին վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Երևանի կենտրոնում: Ոստիկանները ուժ գործադրելով բերման էին ենթարկել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների։
Հարակից հրապարակումներ`
- Այն հողերը, որոնք կյանքի գնով պատրաստ էինք պահել, մի ստորագրությամբ Փաշինյանը նվեր տվեց թշնամուն․ ՀՅԴ անդամ
- Ոստիկանները ուժ գործադրելով բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին