Իրանի սպանված գիտնականի վրա հարձակումը կառավարվել է արբանյակի միջոցով
Միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունն իրականացվել է ավտոմատ փոքր զենքերի օգտագործմամբ, որոնք կառավարվել են արբանյակի միջոցով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Al Alam հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Միաժամանակ նշվում է, որ մահափորձը կազմակերպել են իսրայելական հատուկ ծառայությունները:
Երկուշաբթի օրը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հաստատեց, որ Ֆահրիզադեի սպանությունն իրականացվել է էլեկտրոնային սարքավորումների միջոցով՝ առանց հանցագործության վայրում մարդասպանների ներկայության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին