Պեսկովը չի մեկնաբանել Ղարաբաղում նոր միջանցքի գաղափարի մասին Ալիևի հայտարարությունը
Կրեմլը չի մեկնաբանում Ղարաբաղում նոր միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը: Լուրը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ալիևն ասել էր, որ առաջարկում է ստեղծել Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք: Ըստ նրա, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են արձագանքել գաղափարին:
«Ես հատուկ կթողնեմ այս թեման առանց մեկնաբանության»,- լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ թեմայի վերաբերյալ հարցին:
Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Կրեմլից Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկերոջ հեռախոսազրույցի մասին տարածած հաղորդագրություններից մեկում ասվում էր, որ պետությունների ղեկավարները, այլ խնդիրների հետ մեկտեղ, քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցը:
«Նման արտահայտություն կգտնեք մեր հաղորդագրություններում: Հետևաբար, տրանսպորտային հաղորդակցության թեմաները, այո, դրանք օրակարգում են և քննարկվում են մեր ղեկավարների կողմից: Բայց ես այս դրվագը թողնում եմ առանց մեկնաբանության»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Լրագրողի հարցին, թե մեկնաբանությունից հրաժարվելը վերաբերում է հենց այդ գաղափարին Պուտինի դրական գնահատականի և հաստատման վերաբերյալ Ալիևի պնդումը՝ Պեսկովը պատասխանել է՝ այո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան