Ոստիկանները ուժ գործադրելով բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
18։55
ՀՅԴ երիտասարդների միության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը Կառավարության շենքի մոտ ամփոփելով այսօրվա իրականացրած անհնազանդության ակցիան, նշեց․
«Այսօր մեր ակտիվ գործողությունների արդեն երկրորդ օրն էր։ ՀՅԴ երիտասարդների միության անունից պետք է հայտարարեմ, որ մեր գործողություններն ու պայքարը՝ հանուն ՀՀ-ի, հանուն մեր ապագայի, շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Մենք գնահատում ենք, որ Փաշինյանի րոպե ավելի պաշտոնավարումը հակասում է ՀՀ շահին»։
Նա նաև տեղեկացրեց, որ տասնակ քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Կան նաև վիրավորներ։
«Դուք չեք կարող այս մեթոդով լռեցնել մեր արդար զայրույթի ձայնը։ Դուք չեք կարողանալու շեղել օրակարգը։ ՀՀ քաղաքացիները, հայրենիք ունեցող քաղաքացիները հայրենիք են կորցրել և իրենց համար կա մեկ գերագույն նպատակ՝ Հայաստանի իշխանություններից հեռացնել դավադիր ուժերին և հնարավորություն ընձեռնել հայ հասարակությանը ապրելու և ստեղծագործելու իր հայրենիքում»,-ավելացրեց Վարդանյանը։
18:36
Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիային մասնակից մի կին նշեց, որ ոչ ոք չի պատրաստվում ապրել այն երկրում, որտեղ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ «Նա լրտես է, թուրքի ստրուկ, ժամ առաջ պետք է հեռանա»,- ասաց նա։
Նշենք, որ ակցիայի մասնակիցների մի մասը շարունակում է անհնազանդության ակցիա իրականացնել Մաշտոցի պողոտայում, որտեղ իրավիճակը լարված է։
18:34
Քաղաքացիները շարունակում են քայլերթը ՝ ազգագրական երգերով ու կոչերով։
18։24
Ակցիայի մասնակիցների մի մասը շարժվում է դեպի Կառավարության շենք։ Նրանք պարբերաբար վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»։
18:14
Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Նրանք փակել են Մաշտոցի պողոտան։ Քաղաքացիները բարձրախոսով հորդորում են հեռանալ վարչապետին ՝ վանկարկելով «Նիկոլ հեռացիր», իսկ քաղաքացիներին կոչ են անում միանալ։
Ոստիկանությունն էլ շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին՝ բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։
Նշենք նաև, որ լրագրողներին և օպերատորներին ևս բերման են ենթարկում։ Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե ինչո՞ւ են բերման ենթարկում, փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը պատասխանեց․ «Պահի տակ ստացվում է»։
«Կամ պետք է ձերբակալեն հազարավոր մարդկանց, կամ պետք է հրաժարական տան»,- բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ երիտասարդներից մեկն ու ավելացրեց․ «Եթե հայրենիքը պաշտպանեն այնպես, ինչպես հիմա իրենց աթոռը, ապա երկիրն այս վիճակում չէր լինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան