Քաղաքական 17:40 01/12/2020 Հայաստան

1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումից մնացած ինտեգրման գործընթացին նոյեմբերի 9-ին վերջ դրեց Նիկոլ Փաշինյանը

Հեղինակ` Արմեն Վարդանյան

«1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից մնացել էր միայն ինտեգրման գործընթացը, որին վերջ տրվեց նոյեմբերի 9-ին՝  պետական դրոշի օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ այն նվիրելով Ադրբեջանին, որով նաև ահավոր հարցականի տակ դրվեց 32 տարվա պայքարին և ավելի քան 30 տարավ Արցախի ինքնուրույն զարգացման գործընթացներին»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ներկայացնելով Հայաստանի և Արցախի միավորման մասին 1989 թվականին ԽՍՀ Գերագույն խորհուրդի ընդունած որոշման պատմությունը:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989թ. դեկտեմբերի 1-ին որոշում են կայացրել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այդ որոշման համաձայն՝  Գերագույն խորհուրդը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանում, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում: Վերամիավորման մասին որոշումը Հայաստանի միակ պատմական իրավական ակտն է, որը սահմանում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի փոխհարաբերությունները: Որոշմամբ ԼՂՀ բնակչության վրա տարածվել է ՀՀ քաղաքացիության իրավունքները, իրականացվել է տնտեսական համակարգերի միաձուլում:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը ընդգրկվել է 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագրում և ՀՀ Սահմանադրության նախաբանում:

«1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումն ընդունվում էր ՀՀՇ-ի կողմից անհամաձայնութjան, բայց շարժման լայն խավերի ճնշման ներքո: Ես այդ ժամանակ «Արցախ» հայրենակցական միության  ներկայացուցիչն եմ եղել և լավ հիշում եմ նոյեմբերի 30-ի ուշ երեկոն և ամբողջ գիշերը, երբ ամենատարբեր խմբերի ներկայացուցիչները համոզում էին ՀՀՇ-ի ղեկավար կազմին, որ անհրաժեշտ է ընդունել այդ որոշումը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը և պատմեց դրա ընդունման նախապատմությունը:

Նրա խոսքով, ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը գնացել էր Արցախ, հանդիպել նրա ղեկավար Վաչագան Գրիգորյանին և համոզել Արցախի Ազգային խորհրդի անունից վերամիավորման համար դիմել Հայստանին: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Արցախի դիմումին պատասխանելու օրենքով սահմանված վերջին օրը դեկտեմբերի 1-ն էր և այն արվեց ժողովրդի ճնշման ներքո: 

Շեշտելով, որ այդ որոշումը դեմ էր օրվա իշխանությունների՝ ՀՀՇ-ի համոզմունքներին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Պատահական չէ, որ 1990 թվականի հունվարին արդեն Վանո Սիրադեղյանն ասել էր, որ այդ որոշումը շատ ծանր կնստի մեր վրա, մինչև անգամ Բաքվի 3-րդ փուլի ջարդերը բացատրում էր հենց այդ որոշման ընդունմամբ: Դրանից հետո ամբողջովին փոխվել է շարժման տակտիկան  և տրամաբանությունը: Դեռևս մինչև այդ որոշման ընդունումը՝ 1989 թվականի մայիսին, երբ ՀՀՇ-ի հիմնական կազմը դուրս եկավ «Մարտոսկայա տիշինա» (Матросская тишина) բանտից, ԵՊՀ-ում տեղի ունեցավ նրա ակտիվի հավաքը, որտեղ հայտարարեցին, որ ոչ թե պետք է միացում տրամաբանությամբ գնանք, այլ՝ անկախություն-անջատում, այսինքը՝ Արցախի անջատումն Ադրբեջանից»:

ՀՀ առաջին օմբուդսմենի խոսքով, հետագայում այդ փատաթղթի շուրջ բավականին ծանր զարգացումներ են ընթացել, 1992 թվականին ընդունված ԳԽ որոշմամբ սահմանվել է, որ որևէ որոշում Հայաստանի կողմից չի կարող ստորագրվել, եթե չկա Արցախի Հանրապետության համաձայնությունը: Վերջինիս մեջ եղել է նաև կետ, որով առաջարկվել է չեղյալ համարել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը:

«Հետագայում զարգացումները ցույց տվեցին, որ քաղաքական վերնախավն այդ ամբողջ գործընթացը տարավ հենց անջատման տրամաբանության մեջ, այդ առումով կարծես թե հետին պլան մղելով որոշման բուն իմաստը՝ միացյալ Հայաստանի գաղափարը, և դա տեղի է ունեցել դեռ 1989 թվականի մայիսին»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա, դեկտեմբրի 1-ի որոշումից հետագայում բխել է մի շարք կարևոր պրակտիկ գործընթաց՝ տնտեսական, իրավական, ֆինանսական ոլորտներում Արցախի ինտեգրումը Հայաստանին:

«Այսինքն՝ միացումը դե յուրե չի ընթացել այնպես, ինչպես հռչակվել է որոշման մեջ, բայց կիրառական առումով գնացել է Արցախի բոլոր ոլորտների ինտեգրումը Հայաստանի հետ»,- նկատեց Panorama.am-ի զրուցակիցը:

Որպես անջատման գործընթացի փուլ, Լարիսա Ալավերդյանը նշեց 1991 թ. մարտ ամսին՝  անկախության հանրաքվե անցկացնելու Հայաստանի ԳԽ որոշումը: Նա մոլորություն համարեց այն փորձագետների պնդումները, թե Արցախն է սեպտեմբերի 2-ի հռչակագրով անջատվել Հայաստանից, և շեշտեց, որ մարտ ամսին Հայաստանն արդեն որոշում էր ընդունել, որ անցկացնելու էր առանձին հանրաքվե:

«1991 թվականի հանրաքվեով Հայաստանը հռչակել է միայն իր անկախությունը:  Ադրբեջանի կոշտ մոդելով՝  խորհրդային ժամանակահատվածը օկուպացում որակելով դուրս գալը Արցախին թույլ տվեց օրինական հիմքերով՝ 1990 թվականի ԽՍՀՄ օրենքի 3-րդ կետի համաձայն, անցկացնել սեփական հանրաքվեն, ինչը հասցրեց անել ԽՍՀՄ գոյության մինչև վերջին օրը՝ դեկտեմբրի 10-ը»,- հայտնեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը կրկին շեշտեց, որ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումից հետո զարգացումները գնացել են բոլորովին այլ տրամաբանությամբ՝ տարբեր հաջողություններով տեղի են ունեցել այն տարածքների բնակեցումը, որոնք երբևէ իրավական առումով չեն պատկանել Արդբեջանին, Արցախի բոլոր ոլորտներն ինտեգրվել են Հայստանի հետ, բայց այդ ընթացքն ընդհատվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}