Հասարակություն 15:10 01/12/2020 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

2020 թվականը խնդիրներ հաղթահարելու մարտահրավեր է նետել Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ին ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»:

Համավարակի պատճառով, շինհրապարակ մեկնող աշխատակիցները, գարնանն ստիպված են եղել դադարեցնել կամավորական աշխատանքները: Դրանք ստանձնած տանտերերն էլ սկզբում հուլիսյան, ապա նաև աշնանն սկսված պատերազմի պատճառով, շինարարություն են իրականացրել կարճատև դադարներով: Սեփական տունն ունենալու՝ նրանց երազանքը և գործընկեր կազմակերպությունների պատրաստակամ աջակցությունն ավելի ուժեղ ազդեցություն են ունեցել:

Ընկերությունից տեղեկացնում են, որ սահմանապահ Այգեպարում բնակվող Փայտյանների ընտանիքը վերսկսել է շինարարությունը: Զինվորական որդու երիտասարդ ընտանիքին նոր բնակարանում տեսնելու՝ հոր ցանկությունը մեծ է, գործադրվող ջանքերը՝ հետևողական: 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով, հաշված րոպեների ընթացքում տուն կորցրած Վալերիկ Փայտյանը չի կոտրվել: Զգում է սահմանին ապրելու պատասխանատվությունն ու ցանկանում երիտասարդներին ամուր, միասնական, բազմազավակ ընտանիքներով և ուժեղ տեսնել:  

«Սեպտեմբերին, Արցախում սկսված պատերազմի ժամանակ, կրակում էին նաև մեր գյուղի վրա: Երիտասարդներն զբաղված էին: Ոչ ոք չէր կարողանում լիարժեք աշխատել: Հիմա, երբ պատերազմը դադարեց, շարունակում ենք շինարարությունը: Կյանքը շարունակվում է, պիտի ապրենք, աշխատենք, որ մնացած հայերով միասնական ու համերաշխ լինենք: Բավականին աշխատանք ենք իրականացրել: Պիտի ավարտին հասցնենք: Երիտասարդությանը պիտի խորհուրդ տամ զգոն ու միասնական լինել, սիրել գյուղը, չհեռանալ հայրենիքից և աշխատել»,- ասել է Վալերիկ Փայտյանը:

Սահմանապահ Վազաշենում բնակվող Երվանդ Գևորգյանն էլ փորձել է շենացնել հոր կառուցած տունը:  Տարիների ընթացքում հասցրել է մեծացնել տան մակերեսը, կառուցել է նաև հյուրասենյակ, բայց տանիքի խնդիրը չի լուծվել: Քառասունհինգ տարվա խունացած թերթաքարերը կոտրատվել և շարքից դուրս են եկել: Գործընկերների աջակցությամբ, Երվանդին հաջողվել է ընտանիքին ազատել հերթական ձմեռը հին տանիքի տակ ապրելու հեռանկարից: 1994 թվականին, սահմանին ականից ոտքը կորցրած տանտերը լավ գիտի խաղաղության գինն ու կարևորությունը: Նոր կառուցված տանիքին զույգ աղավնիների՝ խաղաղության խորհրդանիշ է մոնտաժել: 

«Սահմանին ենք ապրում, ուզում ենք, որ ամեն ինչ այնքան լավ լինի, որ հարևան երկիրը դրանից նեղսրտի: Տանիքն էլ ավելի փայլուն եմ կառուցել, որ տեսնեն՝ կանք ու լինելու ենք: Աղավնիներ եմ դրել, որ խաղաղություն լինի: Պատերազմական աշխարհ է, պատերազմ տեսած մարդ եմ: Թուրքից չեմ վախեցել ու չեմ վախենում: Եթե անհրաժեշտ լինի՝ նորից կկռվենք, Բայց տանիքի վրա աղավնիները դրել եմ, որ հասկանան՝ մենք խաղաղության կողմնակիցներ ենք: Խորհուրդ եմ տալիս, որ երիտասարդներն ամուսնանան ու շատ երեխաներ ունենան»,-ասել է Երվանդ Գևորգյանը:

«Քանի դեռ մարդու մեջ ապրում է հավատը, բոլոր խնդիրները հաղթահարելի են: Եթե սահմանին ապրողը տուն է կառուցում, ուրեմն՝ նրա սրտում կարող է ապրել հավատը: Այս ծրագրի միջոցով մենք ձգտում ենք ամրացնել սեփական հողում ապրելու և բարիք ստեղծելու՝ գյուղացու կամքը: Նա կարող է երազել, ձգտել իր երազանքների իրականացմանը, եթե ունենա մենակ չմնալու վստահությունը: Թեև տարին շատ բարդ սկիզբ ունեցավ ու մինչ օրս կան տարբեր խնդիրներ, մենք պիտի ամրանանք և շարունակենք կառուցել մեր երկիրը: Այդ սկզբունքով ենք առաջնորդվում մենք, մեր գործընկերներն ու բնակարանաշինության ծրագրից օգտվող՝ մեր հայրենակիցները»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 202 մլն դրամ։

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}