Արսեն Բաբայանի ուսումնասիրությունը. Ակցիայի մասնակիցների վրա հարձակվել են թաղապետի մայրը, քույրը, հորեղբայրը և նրա կինը
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Երեկ «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամների կողմից պատգամավոր Կորյուն Մկրտչյանի դեմ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում որոշ անձինք հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, հայհոյել նրանց ու բռնության ենթարկել։
Իմ ուսումնասիրությունները վկայում են, որ հարձակվողների մեջ են եղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի (թաղապետ) մայրը, քույրը, հորեղբայրը և հորեղբոր կինը։
Տեղի ունեցածն այլ կարպ, քան էժան խուժանություն, անհնար է որակել։ Խուժաններին վստահեցնում եմ, որ պատասխան տալու ժամը շատ մոտ է։
ԴԱՎԱՃԱՆ իշխանության սրիկաներին զգուշացնում եմ, որ այսուհետ նման երևույթներ կրկնելու դեպքում պատասխանը լինելու է ծանրագույն։
Զորակցությունս եմ հայտնում «Ռեֆորմիստներ» կուսակցության գործընկերներիս»։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա իրականացնողների վրա հարձակվողներից մեկը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մայրն է․ իրավապաշտպան
- Իմքայլական պատգամավորի տան մոտ ակցիա անող քաղաքացիներին վնասվածքներ են հասցրել
- «Նիկո՛լ հեռացիր». Ռեֆորմիստները երթով շարժվում են դեպի Կառավարության շենք