Քաղաքական 15:02 01/12/2020 Հայաստան

Վանեցյան. Փաշինյանը և նրա քարոզչությունը պարզապես բացահայտորեն ստեցին ամբողջ հասարակությանը

ՀՀ Ազգային անվտնագության ծառայության  նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ФАН-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի  կողմից տարածվող ապատեղեկատվությանը:

Ներկայացվում է մեկ հատված հարցազրույցի:

Հարց- Ես կցանկանայի անդրադառնալ որոշ թեզիսների, որոնք վարչապետը նշեց քաղաքացիներին ուղղված իր ուղերձի ընթացքում: Նախ ՝ պետական մարմինները միշտ տեղեկություններ են հաղորդել պատերազմի դաշտում տեղի ունեցող դեպքերի մասին, նրանք միշտ ասել են ճշմարտությունը:

Ա.Վանեցյան- Որպես զինվորական՝ ես հիանալի հասկանում եմ, որ պատերազմական շրջանում օգտագործվում է նաև ապատեղեկատվությունը: Բայց ապատեղեկատվությունը պետք է ունենա ինչ-որ շրջանակ, ապատեղեկատվությունը կարող է տրվել առավելագույնը 10-30 տոկոս: Բայց նա (Փաշինյան-FAN) 100 տոկոս ապատեղեկատվություն էր տվել:

Հարց- Որտեղի՞ց են այդ համամասնությունները: Պարզապես չկարողացա գտնել:

Ա.Վանեցյան- Դուք պետք է կատարվածի մասին իրական տեղեկատվություն ունենաք, ինչպես նաև ունենաք հատուկ հմտություններ և հասկանաք, որ դա 100 տոկոս ապատեղեկատվություն էր: Ես բերեմ միայն մեկ օրինակ: Հիշեցնեմ, որ այս «կապիտուլյացիայի ակտը», ինչպես ես եմ անվանում,  եղավ նոյեմբերի 9-ին (փաստաթուղթը ստորագրվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը - FAN): Երբ արդեն պարզ էր, որ նա պետք է ստորագրի այս «կապիտուլյացայի ակտը», նոյեմբերի 9-ին օրվա ընթացքում նա իր ֆեյսբուքյան էջում գրեց հետևյալ արտահայտությունը. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Արդյունքում, այս ակտի ստորագրումից մի քանի օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասաց, որ նոյեմբերի 4-ից 5-ը մենք ամբողջովին կորցրել էինք վերահսկողությունը Շուշի քաղաքի վրա:

Այսինքն՝ նոյեմբերի 4-ից 5-ը արդեն պարզ էր, որ Շուշին ամբողջովին գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Եվ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 9-ին, այս ակտի ստորագրումից առաջ, ասում է, որ մարտերը Շուշիի համար դեռ շարունակվում են: Սա ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ պարզապես խաբեություն: Կարծում եմ ՝ սա խաբեություն է: Եվ պատերազմի 44 օրերի ընացքում այդ խաբեությունը ուներ մեկ նպատակ՝ մնալ իշխանության: Որովետև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հայտարարության մեջ ասաց, որ պատերազմի 3-4-րդ օրը նա զեկուցել է Փաշինյանին, որ հայկական ուժերը ի վիճակի չեն հաղթել այս պատերազմում, և հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով:

Նիկոլ Փիշանյանը դրանից հետո հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած փուլում մենք պետք է հանձնենք Շուշին: Արդյունքում, երբ նա ասաց դա, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարն ասաց, որ բանակցությունների ընթացքում քաղաքը հանձնելու հարցը չի բարձրացվել:

Դրանից հետո Հայաստանի արտգործնախարարը հրաժարական տվեց, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ հոկտեմբերի 19-20-ին ինքը Փաշինյանին առաջարկել է խաղաղություն կնքել և լուծել ռազմական գործողությունների դադարեցման հարցը: Այդ ժամանակ խոսք չկար Շուշին, Հադրութի շրջանը և այլ տարածքներ հանձնելու մասին: Առաջարկվեց այսպես կոչված «Լավրովի պլանը», որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների հանձնում: Դրանից հետո բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկում, ապա ևս երկու շրջանի հանձնում: Միևնույն ժամանակ, պետք է պահպանվեր հստակ ցամաքային կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:

Ի՞նչ ունենք հիմա: Մենք ունենք յոթ շրջանների հանձնում, Շուշի քաղաքի, Հադրութի շրջանի և այլ գյուղերի հանձնում: Այսինքն՝ մենք ունեինք 12,5 հազար քառակուսի կիլոմետր, հիմա ընդամենը 2,5 հազար քառակուսի կիլոմետր: Եվ դրան գումարած՝ մենք ստանձնել ենք պարտավորություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ Մեղրի քաղաքի միջոցով ապահովել ցամաքային ճանապարհ, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Մարզը և Ադրբեջանը: Ի՞նչ է սա նշանակում մեզ համար: Ադրբեջանն ունի ցամաքային սահման Հայաստանի տարածքով իր ինքնավար մարզ, որը սահմանակից է Թուրքիային: Եվ դուք պատկերացնում եք, որ Թուրքիան և Ադրբեջանը կանգ չեն առնի այսքանով: Որոշ ժամանակ անց նրանք պատրվակ կգտնեն բուն Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար: Մենք ունենք անհասկանալի լուծում:

Եվ ահա այն, ինչ ես ձեզ ասացի, ինքներդ վերլուծեք, թե իրականում ինչ է կատարվում: Նիկոլ Փաշինյանը և նրա քարոզչությունն ապատեղեկատվությունը որպես գործիք չօգտագործեցին, այլ նրանք պարզապես բացահայտորեն ստեցին ամբողջ հասարակությանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}