Moderna-ի պատվաստանյութն ունի հիվանդության ծանր դեպքերը կանխելու 100 տոկոսանոց ցուցանիշ
Moderna դեղագործական ընկերությունը պատրաստվում է դիմել ԱՄՆ-ի և Եվրոպայի իշխանություններին` ստանալու համար կովիդ հիվանդության դեմ իր պատվաստանյութն արտադրելու արտոնագիր:
Ընկերությունը նախապես հայտարարել էր, որ փորձարկումների վերջնական արդյունքը ցույց է տվել 94.1 տոկոսի արդյունավետություն: Ըստ ընկերության զեկույցի, պատվաստանյութի արդյունավետությունը միանման է անկախ տարիքիզ, ռասայական պատկանելությունից ու սեռական պատկանելությունից: Այն նաև ունի հիվանդության ծանր դեպքերը կանխելու հարյուր տոկոսանոց ցուցանիշ: Հիվանդություն, որին աշխարհում մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան մեկ և կես միլիոն մարդ, գրում է Ամերիկայի Ձայնը։
Moderna-ն, արտոնագիր ստանալու դեպքում, կդառնա ԱՄՆ-ում նման թույլտվություն ունեցող երկրորդ ընկերությունը: Հիշեցնենք, որ 95 տոկոսի արդյունավետությամբ առաջին արտոնագիրը ստացել են Pfizer և BioNTech ընկերությունները համատեղ:
Moderna-ի պատվաստանյութը ստացած 30 հազար կամավորներից այս հիվանդությամբ վարակվել է 196 մարդ: Նրանցից 185-ը ստացել էին պլացեբո, այսինքն կեղծ դեղամիջոցներ, ինչը նշանակում է, որ իրական պատվաստանյութ ստացածներից միայն 11 անձինք են վարակվել կորոնավիրուսով: Հիվանդության ծանր դեպքեր ունեցող անձանց 100 տոկոսն առողջացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան