Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության համար
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տիկին Ռիտա Սարգսյանի կյանքից անժամանակ հեռանալու օրվանից ի վեր նախագահ Սերժ Սարգսյանի անունով բազմաթիվ ցավակցություններ է ստացել գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:
Գրասենյակից հայտնում են, որ Նախագահ Սարգսյանը այսօր ևս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել:
Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի և ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության, անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի, աղոթքների և Սարգսյանների ընտանիքի կողքին լինելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խիստ ընտանեկան միջավայրում. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
- Միքայել Մինասյան. Ռիտայի սիրտը չդիմացավ տեսնելով այս ամենը՝ համատարած ցավը, ամոթը, քաոսը...
- Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին