Բողոքի ակցիա այն բակում, որտեղ բռնության էին ենթարկվել ակցիայի մասնակիցները
Այսօր քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրեցին այն բակում, որտեղ երեկ բռնության էին ենթարկվել լկցիայի մասնակիցները։
Հիշեցնենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն, ակցիայի մասնակիցների վրա հարձակվել ու մարմնական վնասվածքներ էին հասցրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մայրը, քույրը, հորեղբայրն ու վերջինի կինը։
«Հույս ունեմ՝ սա կլինի վերջին ակցիան, որն ի պատաախան է բռնության: Մենք այս ակցիայով ցույց տվեցինք, որ բռնությունը տեղ չունի քաղաքական օրակարգում, բայց զգուշացնում եմ, հետայսու քաղաքական որևէ ակցիայի ընթացքում բռնության դեպք արձանագրվելու դեպքում չենք խորշելու բռնությանն արձագանքել ինքնապաշտպանությամբ և ոչ միայն...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Արսեն Բաբայանը՝ տեղադրելով նաև ակցիայից տեսանյութ։
Ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց. «Եթե հանկարծ սրանից հետո դավաճան, վիժվածք Նիկոլի համար իրեն խուլիգանավարի պահի, տարբեր ձևաչափերում, տարբեր հարթակներում նրա հետ կզրուցենք»։
Բռնության ենթարկվածները Ռեֆորմիստական կուսակցության ակտիվիստներն էին։ Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երախտագիտությունս եմ հայտնում այն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին,ակտիվիստներին, իրավապաշտպաններին և արժանապատիվ քաղաքացիներին ովքեր այսօր այցելեցին այն նույն բակը,որտեղ երեկ բռնության ենթարկվեցին մեր ընկերները:
Այսուհետ բոլորը պետք է իմանան,որ նրանք միայնակ չեն իրենց արդար և խաղաղ պայքարում և որևէ բռնություն տեղ չունի և չի կարող ունենալ քաղաքական պայքարում»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանի ուսումնասիրությունը. Ակցիայի մասնակիցների վրա հարձակվել են թաղապետի մայրը, քույրը, հորեղբայրը և նրա կինը
- Բողոքի ակցիա իրականացնողների վրա հարձակվողներից մեկը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մայրն է․ իրավապաշտպան
- «Մխիթար, դավաճան». Ակցիա Հայրապետյանի դեմ
- Անդրանիկ, դավաճա՛ն. բողոքի ակցիա Անդրանիկ Քոչարյանի տան դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին