Աշոտյան. Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում
«Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երևույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։
Շատերը տեսնում են, որ պատերազմի հատունացման և պատերազմի նման ընթացքի և խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ և վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։
Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր՝ պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո։
Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին զրկել պետական գործադիր և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մինչև պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը։
Սա ազգային անվտանգության հարց է։
#հողատու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերացավ հակաթուրքական դիսկուրսը. Աշոտյան
- Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին