Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հանդես է եկել կոչով.
«Սիրելի' գորիսեցիներ, այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ Մեր արյան մեջ է հպարտությունը և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։
Թասիբով գորիսեցինե'ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։
Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Սյունիք հասած հայ-ադրբեջանական սահմանին մեր տղաները շտապում են առավելագույն բարենպաստ դիրքերում ամրապնդվել
- Տեղ համայնքի բնակավայրերն այլևս արոտավայրեր չունեն, անասունների 70 տոկոսը վաճառել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան