ԿԲ խոհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրում է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԲ խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրեց Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը։
Իշխող խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, ներկայացնելով իրենց առաջադրած թեկնածուին, նշեց, որ Դավիթ Նահապետյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 26-ին, քաղաք Երևանում։
«1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» (գերազանցության) բաժնում։
2001-2003թթ. Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
2003թ. նրան շնորհվել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2010թ. ուսանել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Հանրային կառավարում» բաժնում»,- ներկայացրեց պատգամավորը։
Եղիշե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Դավիթ Նահապետյանը 2020 թվականից Հայաuտանի Հանրապետության փոխկառավարիչն է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդում.
«2019 թվականից առ այսօր ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղար - գործադիր կոմիտեի անդամ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են