Թուրքական նավի վրա ծովահեններ են հարձակվել Գվինեայում
Նոյեմբերի 30-ի գիշերը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի մերձափնյա տարածքում թուրքական նավը ծովահենների զինված հարձակմանն է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Maritime Bulletin» պարբերականը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ թուրքական բեռներ տեղափոխող «Tango Rey» նավը ծովահենների ձեռքում է։ Թեմայի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։
Նշվում է, որ «Tango Rey» նավը Կոնակրիի նավահանգիստ էր հասել նոյեմբերի 25-ին և հաջորդ օրը խարիսխ գցել այնտեղ։ Զինված հարձակումից 4 ժամ անց նավը կրկին վերադարձել է նավահանգիստ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան