Մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը․ Լավրովը՝ ռազմագերիների փոխանակման մասին
Ղարաբաղում ռազմագերիների և սպանվածների մարմինների փոխանակման միտումնավոր հետաձգում չկա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դժվար է ասել այդ գործընթացի ձգձգմանն ուղղված որևէ միտումնավոր քայլի մասին: Մենք նման բան չենք տեսնում, բայց այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք հույս ունեմ՝ արագ կլուծվեն, դա փաստ է»,- ասել է Լավրովը:
Նա նաև ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հիմնական խնդիրներից մեկը ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը դյուրացնելն է: Լավրովի խոսքով ՝ այդ նպատակով նրանք արդեն կատարել են մի շարք կոնկրետ քայլեր։
«Մենք շահագրգռված ենք հնարավորինս շուտ լուծել այս հումանիտար խնդիրը»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան