Ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի. Մակունց
«Այն մթնոլորտը, որը կա այսօր ՀՀ-ում, և այն մթնոլորտը որտեղ որևէ միտք ու գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է երկրում առկա այս ճգնաժամը հանգուցալուծվի։
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունը չպետք է նպաստի ցանկալի մթնոլորտի ստեղծմանը, իշխանական խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ լրատվամիջոցները ևս պետք է նպաստեն մթնոլորտի փոփոխությանը։
Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ ԱԺ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու հիմա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծ է մշակում, Լիլիթ Մակունցը չարձագանքեց, փոխարենը շտապեց մտնել իր աշխատասենյակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին