Կապանում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում. համայնքապետարանը հերքում է իմքայլականի խոսքը
Կապանի համայնքապետարանը հերքում է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությունը, թե իբր հայաստանյան և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են և հասել են Կապան համայնքի տակ։
«ՀԵՐՔՈՒՄ։
Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում նշվում է, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ։ Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանը նշել էր՝ Սյունիքում ամեն ինչ նորմալ է։
«Սիսիանում եմ եղել, երեկ եմ եկել, մեր զորքերը և Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով գալիս են, հասել էին Կապան համայնքի տակը: Ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում: Ամեն ինչ նորմալ է»,- ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Սյունիք հասած հայ-ադրբեջանական սահմանին մեր տղաները շտապում են առավելագույն բարենպաստ դիրքերում ամրապնդվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան