Պուտինի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանը
2020 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
«Նախատեսվում է կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացման հարցերի քննարկումը, ինչպես նաև մտքերի փոխանակություն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ:
Նիստի հիմնական որոշումները կգրանցվեն ամփոփիչ հայտարարագրում և մի շարք այլ փաստաթղթերում»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան