Այն հողերը, որոնք կյանքի գնով պատրաստ էինք պահել, մի ստորագրությամբ Փաշինյանը նվեր տվեց թշնամուն․ ՀՅԴ անդամ
ՀՅԴ ԵՄ անդամներով, մեր ընկերներով բոլորս մեկնել ենք առաջնագիծ, եղել ենք ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսում, հետո Եղնիկներում։ Այս մասին Կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ լրագրողներին պատմեց բողոքող երիտասարդներից մեկը։
«Վերադարձել ենք մոտ մեկ շաբաթ առաջ։ Մենք մեզ դավաճանված ենք զգում, մեր մեջքից խոցված ենք զգում։ Դրա համար եկել ենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է։ Այն հողը, որի վրա մենք կանգնած էինք, մի քայլ հետ չենք եկել, բայց մեզ դավաճանված ենք զգում։ Այն հողերը, որոնք մենք կյանքի գնով պատրաստ էինք պահել, մի ստորագրությամբ նվեր տվեց թշնամուն, ինչը մեզ համար անընդունելի է»,- ասաց երիտասարդն ու հավելեց, որ այսպես եթե շարունակվի հասնելու են մինչև Երևան։
«Ցանկացած զինվորական, ցանկացած կամավորական, որոնք որ եղել են դիրքերում, եղել են Արցախում, բոլորն իրենց դավաճանված են զգում։ Բոլորը չեն համակերպվում այդ մտքի հետ։ Այն մարդիկ, որոնք կյանքի գնով պատրաստ էին պահել հայրենիքը, մի գրչի թանաքով տրվեց այդ հայրենիքը»,- հավելեց բողոքող երիտասարդը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին