Կոռնիձորը, Խնածախը, Տեղը, Խնձորեսկը կարճ ժամանակում կարող են իսպառ դատարկվել. Մելքումյան
«Լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիք աշխարհի վրա, որը պայմանավորված է մի կողմից Զանգելանում և Կուբաթլիում ադրբեջանական զինուժի ահռելի ծավալներով կուտակմամբ, մյուս կողմից՝ Նախիջևանում թուրքական և ադրբեջանական զինված ուժերի տեղակայմամբ, որոնք նաև հետևելու են այս օրերին սպասվող այսպես կոչված GPS-ային սահմանազատման գործընթացին:
Միայն Գորիսի տարածաշրջանում այնպիսի գյուղեր, ինչպիսիք են Կոռնիձորը, Խնածախը, Տեղը, Խնձորեսկը և այլ բնակավայրեր, ըստ էության անմիջականորեն գտնվելով դեմարկացիայի եզրին, կարճ ժամանակում կարող են իսպառ դատարկվել, իսկ փաստացի այդ սահմանազատումից հետո՝ կորցնել հազարավոր հեկտարներով իրենց համայնքներին պատկանող հողատարածքներ:
Նմանատիպ լրջագույն խնդիր է նաև Կապանի օդանավակայանի հետ կապված հարցը, որի թռիչքուղու տարածքն անմիջականորեն հարում է GPS-ային սահմանին, իսկ դա նշանակում է, որ այդ օդանավակայանը երբևիցե չի կարող շահագործվել:
Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանի հողատարածքի վրա էր գտնվում ադրբեջանաբնակ Աղաքենդ կոչվող բնակավայրը:
Սյունիքի մարզում կան նաև այլ նմանատիպ լրջագույն խնդիրներ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս իշխանությունն ունակ չէ այս հարցերի շուրջ վարել մեր պետության շահերից բխող բանակցություններ: Ուստի նա անմիջապես պետք է հեռանա :
Սյունիքը պետք է փրկվի:
Հ.Գ. Երբ տեղադրում էի իմ այս գրառումը, տեսա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը՝ «Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»:
Ըստ էության սրանով ամեն ինչ ասված է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Սյունիք հասած հայ-ադրբեջանական սահմանին մեր տղաները շտապում են առավելագույն բարենպաստ դիրքերում ամրապնդվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին