Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի
Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո, հայտարարվել են 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացավ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը:
Հիշեցնենք, որ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)»,- հայտնում են կինոկենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի