Միասնական կենտրոնում ռուս և թուրք անձնակազմի թիվը լինելու է հավասար. Իգոր Կոնաշենկով
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և օգտագործման կարգին՝ շեշտելով, որ այն գտնվելու է Ադրբեջանի տարածքում:
«Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում: Միասնական կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը լինելու է հավասար»,- ասել է Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ պաշտոնյան հայտնել է, որ օրվա ընթացքում Ադրբեջանին է փոխանցվել Լաչինի շրջանը, իսկ Արցախը Հայաստանին կապող 5 կմ լայնությամբ միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները:
Գեներալի խոսքով, օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 847 քաղաքացի, իսկ հրադադարից հետո ընդհանուր առմամբ մշտական բնակության վայրեր վերադարձել են 26 000-ից ավելի փախստական:
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ սակրավորների կողմից ականազերծվել է 5 հեկտար տարածք և 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, որը դուրս է բերվել պոլիգոն և ոչնչացվել: Նրա խոսքով, այս ընթաքում, ընդհանուր առմամբ, վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի համակարգմամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում գրեթե 1,7 հազար արցախցի է վերադարձել հայրենիք. ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 14-ից Հայաստանից ԼՂ է վերադարձել 23 514 փախստական
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան