Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, դու սա չես մարսելու, քո ժառանգները դարերով կրելու են դավաճանի պիտակը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԵՊՀ-ի մեր ընկերների հետ, նախորդ տարի, Գորիս-Բերձոր ճանապարհի հարակից հատվածներում ծառեր էինք տնկում՝ սեփականատիրոջ, ուժեղի, սեփական հողը սրբորեն պահելու և պահպանելու դիրքերից։
Երբեք չէի մտածում, որ այս լուսանկարն այսպիսի առիթով կհրապարակեի։
Նիկոլ, մեր երազանքները, մեր պատմությունը, հայի արժանապատվությունը, անվտանգությունը, մեր ունեցածը մսխեցիր ու հանձնեցիր թշնամուն։
Դու սա չես մարսելու, քո ժառանգները դարերով կրելու են դավաճանի պիտակը. սա նվազագույնն է ինչ քեզ սպասվում է։
Ոտքի կանգնելու, ուժեղանալու, մեր պայքարը շարունակելու հնարավորություն ստանալու համար մեզ դժվարին ճանապարհ է սպասվում։
Դրանք տարիներ, տասնամյակներ կարող են տևել, բայց չենք կոտրվելու, որովհետև կանգ առնելու, վերջնական հանձնվելու գինը հայի վերջնական բնաջնջումն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զորքն արդեն Լաչինում է
- Տիգրան Աբրահամյան. Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրը հրատապ լուծումներ է ենթադրում
- Բերձորի կարգավիճակը դեռ որոշված չէ. Պեգով
- Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ
- Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, որ ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց. Տիգրան Աբրահամյան
- Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ակնկալիքս է, որ պաշտպանության նախարարը հրապարակային խոսք կասի
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
- Բերձոր. Անտերություն ու տագնապ
- «Բերձորը տալի՞ս ենք, թե՞ չէ». Քաղաքի բնակիչներն ակնկալում են պաշտոնատար անձանց հստակ պատասխան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան