Սա պայքար է հայրենիքի փլուզումը, պետականության անկումը թույլ չտալու համար. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ակցիայի մասնակից դաշնակցականներից քչերին գիտեմ, բայց շատ լավ գիտեմ, թե ինչպես է դաշնակցական կամավորական ջոկատը ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսի հատվածում, բառիս բուն իմաստով, կյանքի գնով պահել մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցողը բարձունքները։
Դաշնակցության ու այդ ուղղությամբ տեղակայված մյուս ջոկատների, կանոնավոր զորքերի գրագետ և անձնազոհ տղաների շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել Ադրբեջանի մեծ թափ հավաքող հարձակումը հյուսիս, հյուսիս-արևելյան ճակատում ու թույլ չտալ ներթափանցել Մարտակերտի շրջանի խորքը՝ Սարսանգի ջրամբարի և Մաղավուզով Մարտակերտ քաղաքի ուղղությամբ։
Ներողություն եմ խնդրում այս ճակատում ներգրավված մյուս ջոկատներին անվանական չնշելու համար։
Այսօր էլ այդ տղաներն իրենց բաժին պայքարը մղում են Երևանում, որովհետև սա զուտ ներքաղաքական պայքար չէ, սա պայքար է հայրենիքի փլուզումը, պետականության անկումը թույլ չտալու համար։
Իշխանության անհաշվենկատ քայլերի արդյունքում համակարգն ամբողջությամբ կազմաքանդվելու է և իր փլատակների տակ թողնելու բոլոր նրանց, ովքեր անհույս ճիգեր են գործադրում այս իշխանության քաղաքական կյանքը փրկելու հանար»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ նրանք են քեզ քշելու ...Գեղամ Մանուկյան
- «Երկիր Մեդիա»-ն մեղադրում է ոստիկանությանը օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
- Խուդինյանը Փաշինյանի առանձնակի դաժան և ծառայամիտ սպասարկուներից է. «Դեժավյու»
- Այն հողերը, որոնք կյանքի գնով պատրաստ էինք պահել, մի ստորագրությամբ Փաշինյանը նվեր տվեց թշնամուն․ ՀՅԴ անդամ
- Ոստիկանները ուժ գործադրելով բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան