Ադրբեջանական զորքն արդեն Լաչինում է
Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտել են Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջան: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:
Սա երեք շրջաններից վերջինն էր, որոնք հանձնվում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարության համաձայն, Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Քելբաջարի շրջանը Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, թեև հետագայում այս ժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրը հրատապ լուծումներ է ենթադրում
- Բերձորի կարգավիճակը դեռ որոշված չէ. Պեգով
- Ադրբեջանն արտասահմանյան դիվանագետներին տարել է Աղդամի շրջան
- Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
- Բերձոր. Անտերություն ու տագնապ
- Ամայացած Քարվաճառ
- Մոնթե... Քարվաճառը հանձնեցին թշնամուն հենց այն ազատագրողի ծննդյան օրը
- Բաքվին հանձնելուց առաջ պայթեցվել է Քարվաճառի զորամասը
- Ադրբեջանական բանակն արդեն Աղդամում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան