Այս հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ մասին Փաշինյանն է ասել. անհետ կորածի հայր
Անհետ կորած զինծառայողների հարազատները Էջմիածնի զորամասի դիմաց ակցիայից հետո այժմ Երևանում են՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության դիմաց: Նրանք նամակ հանձնեցին ՌԴ դեսպանության ներկայացուցչին՝ խնդրելով օգնել իրենց երեխաներին գտնելու, վերադարձնելու հարցում:
Ծնողները նշում են, որ ևս մի քանի անգամ նամակ հանձնել են ՌԴ դեսպանություն, սակայն պատասխան չեն ստացել:
«Մենք այդ նամակներով խնդրում ենք գտնել մեր 34 երեխաներին»,- նշեց ծնողներից մեկը:
Նրանց ներկայացմամբ, զինծառայողները Զանգելանի շրջանում թշնամու կողմից շրջափակման մեջ են ընկել:
Դեսպանությունից հետո նրանք պատրաստվում են գնալ պաշտպանության նախարարություն՝ ակնկալելով հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Ծնողներն արդեն հանդիպում ունեցել են Նիկոլ Փաշինյանի հետ, ով ասել է, որ այդ 5 շրջանները Ադրբեջանի հսկողության տակ են, ոչ մի ձև չեն կարողանում բանակցություններ վարել, մնում է օգնի երրորդ պետությունը:
Նրանք համոզված են, որ այս հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ մասին նաև, ըստ հարազատների, Փաշինյանն է ասել:
«Արդեն 40 օր սպասում ենք, Հայաստանից ոչ մի օգնություն չկա: Սպասում ենք Ռուսաստանին, միակ հույսը դա է»,- ընդգծեց ծնողներից մեկը:
Ծնողներն ասացին, որ տեսանյութեր են տեսել, այդ խմբից արդեն 6-7 հոգի գերեվարվել են: Կան ծնողներ, ովքեր ասում են՝ տեղեկություն ունեն, որ իրենց տղաները զոհվել են, նաև անտառներում թաքնվողներ կան:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ ինքը տեսել է ադրբեջանական տեսանյութերից մեկում գերեվարվածների մեջ իր եղբորը, ձեռքերը կապված, հրելով, խփելով տանում են:
«Գոնե երաշխիք լինի, որ նրանց կյանքին, առողջությանը վտանգ չի սպառնա: Մենք միայն պահանջում ենք այն, ինչ եռակողմ հայտարարության մեջ նշված է»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Հարակից հրապարակումներ`
- «Մեր երեխեքը քիմիկներ են, ոչ թե հատուկ ջոկատայիններ, ու առանց բրոնե ժիլետի տարել են հատուկ գործողություն կատարելու»
- Անհետ կորածի ծնող. Մեր հարցը ո՞նց է լինելու, կառավարությունը ոչինչ չի անում
- Տղան, որն իր դաշնամուրը փոխեց զենքի հետ․ BBC-ն անհետ կորած Սողոմոնի մասին
- Գերիների և անհետ կորածների հարցերով ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է. Թաթոյան
- Անհետ կորածների հարազատները փակեցին վարչապետի ճանապարհը
- Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան