
Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է փոխանակել գերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
Ադրբեջանը հաստատեց իր մտադրությունը Հայաստանի հետ գերիների փոխանակում իրականացնել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների գործերի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:
«Ադրբեջանը կողմնակից է գերիների և պատանդների փոխանակմանը բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հատնել են, որ մարտադաշտում անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերով իրենք շփման մեջ են Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության հետ:
Ադրբեջանի պետական հանձնաժողովը հերքել է այն լուրերը, թե հայ ռազմագերիները պահվում են զորահանդեսում ցույց տալու համար: