Ընդդիմությունը գերիներին վերադարձնելու խնդրի շուրջ հրատապ թեմայով քննարկում է նախաձեռնել
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:
Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։
Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ ղեկավարին ներկայացվել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնական սկզբունքները ու մեխանիզմները
- Հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղվել ռազմագերիների հարցով, «նոնսենս» է. Զոհրաբյան
- Վանեցյան. Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքը գերիների հարցը լուծել չի կարողանում
- Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ինչ է ասում՝ գերիներին տալի՞ս է, չի՞ տալիս..., քանի՞ գերի կա. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան